Արհեստական բանականությունը խթանելու է մարդու զարգացումը. մեկնարկեց «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Աշխարհի առաջատար գիտնականները, փորձագետները էվոլյուցիայի և արհեստական բանականության զարգացման համաշխարհային միտումներին և օրակարգին անդրադարձան միջազգային գիտաժողովի շրջանակում: Նրանց համոզմամբ` էվոլյուցիան և արհեստական բանականությունը նպաստելու են մարդու ստեղծագործական աշխատանքի զարգացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» միջազգային գիտաժողովը Երևանում մեկնարկեց մարտի 29-ին: Այն կտևի մինչև ապրիլի 3-ը:

«Այն լավագույն մասնագետները, որոնք ներկա են այս փոքր գիտաժողովին, զբաղվում են մաթեմատիկական մոդելավորմամբ, այսինքն՝ արհեստական բանականության ուղեղով և էվոլյուցիայով: Նրանք կարող են խոսել այն մասին, թե ինչպես են տեսնում աշխարհը հիսուն, հարյուր տարի հետո: Եթե մենք պարզապես ցանկանում ենք զբաղվել աշխարհում արձանագրվող կարևորագույն գիտական նվաճումների պարզ վերարտադրությամբ, ապա միշտ կլինենք այդ գնացքից հետ: Որպեսզի մրցենք և լինենք լավագույնը, առաջատարը, պետք է սովորենք, ընդունենք այդ լավագույնը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա շեշտեց, որ միշտ աջակցելու է նման գիտաժողովներին և տեղեկացրեց, որ հունիսի սկզբին Դիլիջանում տեղի է ունենալու մեկ այլ կարևոր միջազգային գիտաժողով, որին մասնակցելու են տարբեր ոլորտների լավագույն մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից:

Նախագահը ևս մեկ անգամ ընդգծեց, որ եթե ցանկանում ենք 10-20 կամ 30 տարի հետո դառնալ աշխարհի զարգացած երկրներից մեկը, պետք է լրջորեն զբաղվենք մեր երեխաների կրթությամբ, դաստիարակությամբ, որպեսզի նրանք կայուն տեղ զբաղեցնեն համաշխարհային բիզնեսում, քաղաքական դաշտում, տեխնոլոգիական հարթակում:

Խոսելով արհեստական բանականության մասին`նախագահն ասաց, որ դրանից չպետք է վախենալ. այն ոչ թե սահմանափակելու է մարդու աշխատանքը, ոչ թե խլելու է այն, այլ օգնելու է մարդու զարգացմանը: «Երբ ստեղծվում էին համակարգիչները, նույն մտավախությունը կար, բայց տեսնում ենք, որ համակարգիչներն աշխարհում հսկայական արդյունաբերություն ստեղծեցին: Երբ երեխաներին հարցնում եմ, թե ի՞նչ մասնագետներ են ցանկանում դառնալ, նրանց մի մասը պատասխանում է՝ դիվանագետ, մյուս մասը` ծրագրավորող: Արհեստական բանականությունն աջակցելու է մարդուն, հզորացնելու և օգնելու է, որ մարդը զբաղվի այն հիմնական գործունեությամբ, որի համար ինքը ստեղծվել է, այսինքն` ստեղծագործ աշխատանքով: Վստահ եմ, որ երբ արհեստական բանականությունը զարգանա, աշխատատեղերի թիվը մեծանալու է: Իրականում այն մաթեմատիկորեն կարգավորված ինֆորմացիայի հսկայական աղբյուրի օգտագործման եղանակ է, ոչ ավելին: Մենք արհեստական բանականության, կենսաբանության շնորհիվ միայն առաջ ենք գնալու»,- եզրափակեց Արմեն Սարգսյանը:

Շանհայի բիոբժշկական կենտրոնի ներկայացուցիչ Աո Պինգի հավաստիացմամբ` անհրաժեշտ է պատասխանատվությամբ օգտագործել գիտության և տեխնոլոգիայի ձեռքբերումները: «Արհեստական բանականությունը նպաստելու է մարդկության զարգացմանն ու առաջընթացին, բայց յուրաքանչյուր գիտական նվաճում կարող է աղետ դառնալ անպատասխանատվության արդյունքում: Հույս ունեմ, որ մարդկությունն այն ճիշտ կօգտագործի և միայն օգուտներ կքաղի դրանից»,-ընդգծեց նա:

Գիտաժողովին մասնակցության նպատակով Հայաստան են ժամանել առաջատար փորձագետներ և գիտնականներ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից և այլ երկրներից:

Երևանում «էվոլյուցիա և արհեստական բանականություն» գիտաժողովն իրականացնում են Արտեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան ՀՀ կառավարության, ԱՏՁՄ-ի և «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի օժանդակությամբ:

Հայերեն English

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում