Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր Է Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունն անցկացնել մարտի 29-ին
1 րոպեի ընթերցում
![Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր Է Brexit-ի գործարքի շուրջ քվեարկությունն անցկացնել մարտի 29-ին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/969323.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը մարտի 29-ին մտադիր Է խորհրդարանում նախաձեռնել երրորդ քվեարկության անցկացումը Եվրամիությունից թագավորության դուրս գալու պայմանների վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Այդ մասին մարտի 28-ին հայտարարել Է Համայնքների պալատի առաջնորդ (խորհրդարանում կառավարության դե ֆակտո ներկայացուցիչ) Անդրեա Լիդսոմը:
«(Գործարքի շուրջ) ներկայացված առաջարկությունը համապատասխանելու Է խոսնակի որոշմանը: Մայիսի 22-ին (ԵՄ-ից) մեր դուրս գալը երաշխավորելու միակ միջոցը՝ դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ընդունումն Է մինչեւ մարտի 29-ի ժամը 23:00-ն, այսինքն՝ վաղը,»,-ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: