Պետական պարտքի քաղաքականությունը կառավարության ընդհանուր օրակարգում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` ՀՆԱ-ում պետական պարտքի տոկոսի բարձրացման կամ նույնը թողնելու հարցը ռազմավարական նշանակության է, և պետք է քննարկումների արդյունքում որոշում կայացվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության ծրագրերի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմանը:

«Մենք ունենք և ԵՄ-ին ներկայացրել ենք 13 նախագիծ, որոնց մի մասը կարելի է անվանել մեգա նախագիծ: Մեր միջազգային գործընկերները պատրաստ են մասնակցել այդ նախագծերի իրականացմանը, բայց նրանք շատ տրամաբանական բան են ասում: Նրանք ասում են, որ մենք էլ պետք է գումար ներդնենք, քանի որ դժվար է պատկերացնել, որ մի միջազգային կազմակերպություն 100 տոկոսով ֆինանսավորի ծրագիրը: Եվ մեր պետական պարտքի քաղաքականությունը մեր ընդհանուր օրակարգում կա»,-ասաց Փաշինյանը:

Նրա կարծիքով` պետք է մյուս կողմից ստվերի դեմ ակտիվ պայքար տանել: Նա նշեց, որ Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետներ կան, որոնք գտնում են, որ Հայաստանում մինչ 50-60 տոկոս ստվեր կա: «Եթե մենք ստվերի դեմ պայքար տանենք, մեր ՀՆԱ մակարդակը կմեծանա և ՀՆԱ-ի մեջ պարտքի շեմը կիջնի: Բայց հնարավոր է, որ այդպես չլինի: Մենք պետք է մտածենք` մենք պատրաստ ենք արդյոք այդ շեմը բարձրացնել տասը տոկոսով` դարձնելով 70 տոկոս»,-նկատեց Փաշինյանը:

Նրա խոսքով` սա հարց է, որը պետք է միասին քննարկել ու որոշում կայացնել: Վարչապետը պարտքի շեմի բարձրացումը համարեց ռազմավարական նշանակության, այլ ոչ թե կուսակցական կամ կառավարության հարց:

Հայաստանի պետական պարտքի ընդհանուր գումարը, որը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է, յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր 31-ի դրությամբ չպետք է գերազանցի երկրի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 60%-ը:

Հայերեն English Français Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին