Տնտեսություն

Եկամտահարկի համահարթեցումն առաջին հերթին նպատակաուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Եկամտահարկի համահարթեցումն առաջին հերթին նպատակաուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվող եկամտահարկի համահարթեցումն առաջին հերթին ուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, դրանում բարձր աշխատավարձով նոր աշխատատեղերի բացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում կառավարության ծրագրերի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատեց, որ կառավարության նախորդ տարվա ծրագրում տնտեսության զարգացման առաջնային ոլորտներից էր նշված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը: Նա հետաքրքրվեց, թե այդ ուղղությամբ ինչ քայլեր են իրականացվել:

« Եկամտահարկի համահարթեցումն առաջին հերթին նպատակաուղղված է բարձր տեխնոլոգիաների ոլորտին, որովհետև այդ ոլորտում մենք մտադիր ենք նոր աշխատատեղեր բացել և, բնականաբար, բարձր աշխատավարձերը խրախուսել»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց նաև, որ 2019-ի հոկտեմբերին տեղի է ունենալու միջազգային տեղեկատվական կոնգրեսը: Դրա համար անցյալ տարի պետական բյուջեից 1 մլրդ դրամի հատկացում են արել, որպեսզի այդ միջոցառումը ֆինանսավորեն: Փաշինյանն Ինժեներական քաղաքի կառուցումը ևս համարեց կարևոր առաջնահերթություն, որը պետք է ընթանա:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում