Հասարակական

Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվել է ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ

2 րոպեի ընթերցում

Քրիստիան Տեր-Ստեփանյանը միաձայն ընտրվել է ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի (ՖՄԽ) մարտի 26-ին կայացած նիստին, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն (Louise Mushikiwabo), Երևանի գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ իր խոսքում անդրադարձել է 2018թ․հոկտեմբերին Երևանում կայացած ՖՄԿ գագաթաժողովին և շնորհակալություն հայտնել ՀՀ իշխանություններին այն գերազանց կազմակերպելու համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նիստին ելույթ է ունեցել ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և, շնորհավորելով Լուիզ Մուշիկիվաբոյին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել նրան իր առաքելության իրականացման ընթացքում։ Դեսպան Տեր-Ստեփանյանը ներկայացրել է գագաթաժողովում ՀՀ նախագահության ընթացքում Հայաստանի նախաձեռնությունները՝ Երևանի գագաթաժողովի կողմից ընդունված հռչակագրում և բանաձևերում ամրագրված հանձնառությունների իրականացման նպատակով։

Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստը միաձայն ՖՄԽ Քաղաքական հանձնաժողովի նախագահ է ընտրել ՖՄԽ-ում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։

Քաղաքական հանձնաժողովը ՖՄԽ հանձնաժողովներից կարևորագույնն է։ Այն ուսումնասիրում է քաղաքական իրավիճակը ֆրանկոֆոն տարածքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում