Միջազգային

Յունկերը Brexit-ի նկատմամբ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը համեմատել Է Սֆինքսի առեղծվածի հետ

3 րոպեի ընթերցում

Յունկերը Brexit-ի նկատմամբ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը համեմատել Է Սֆինքսի առեղծվածի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սֆինքսի առեղծվածը բաց գիրք Է Եվրամիությունից դուրս գալու Մեծ Բրիտանիայի դիրքորոշման համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 27-ին հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Նրա ելույթը հեռարձակել Է ԵԽ-ի մամուլի ծառայությունը:

Պատգամավորներին հաշվետվություն ներկայացնելով ԵՄ-ի մարտի 21-22-ի գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ, որտեղ հանրակցության պետությունների ղեկավարները Լոնդոնին թույլատրեցին հետաձգել Brexit-ը, նա հայտարարել Է. «Եթե ես Մեծ Բրիտանիան համեմատեմ Սֆինքսի հետ, ապա Սֆինքսի առեղծվածը բաց գիրք կթվա: Տեսնենք՝ ինչ կասի այդ Սֆինքսը հաջորդ շաբաթ»:

ԵՄ-ի գագաթնաժողովը որոշել Է Brexit-ը հետաձգել մինչեւ մայիսի 22-ը, պայմանով, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանը մինչեւ ապրիլի 12-ը հավանություն կտա կանոնակարգված դուրս գալու վերաբերյալ Բրյուսելի հետ կնքված համաձայնագրին: Եթե դա տեղի չունենա, ապա մինչեւ ապրիլի 12-ը Լոնդոնը պետք Է ձեւակերպի իր դիրքորոշումը ԵՄ-ից դուրս գալու վերաբերյալ. կա՛մ Միացյալ Թագավորությունը դուրս Է գալիս առանց համաձայնագրի, կա՛մ երկարատեւ հետաձգում Է խնդրում ճգնաժամի կարգավորման նոր ուղիներ գտնելու համար՝ մասնակցելով Եվրախորհրդարանի մայիսի 23-26-ի ընտրություններին, կա՛մ նախապատրաստվում Է Brexit-ի շուրջ երկրորդ հանրաքվեն անցկացնելուն:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներն ընդհանուր առմամբ 16 այլընտրանք են առաջարկել Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի՝ այդպես Էլ իրենց հավանությանը չարժանացած նախագծի համար: Մարտի 27-ին օրենսդիրները պետք Է մի շարք քվեարկություններ անցկացնեն այն առաջարկությունների շուրջը, որոնք կընտրի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն:

Բերքոուին հանձնված տարբերակների թվում են՝ Brexit-ի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացումը, Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հրաժարումը, Միացյալ Թագավորության անդամակցումը Եվրոպայի ազատ առեւտրի ասոցիացիային, ինչպես նաեւ Brexit-ը, որը ենթադրում Է Մեծ Բրիտանիայի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ: Քվեարկությունները պարտադիր ուժ չեն ունենա կառավարության համար, որը Brexit-ի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը խլելու խորհրդարանի փորձը «վտանգավոր նախադեպ» Է որակել, սակայն կուժեղացնեն ճնշումը Թերեզա Մեյի կաբինետի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում