Միջազգային

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժումով պատասխանեց Brexit-ի չեղարկման հանրագրին

2 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժումով պատասխանեց Brexit-ի չեղարկման հանրագրին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր չԷ խնդրել Եվրամիությանը` չեղարկելու ԵՄ-ի կազմից երկրի դուրս գալու ընթացակարգերը եւ կշարունակի աշխատել Brexit-ի իրականացման ուղղությամբ: Կառավարության հայտարարությունը, որը մարտի 26-ի երեկոյան հայտնվել Է երկրի խորհրդարանի կայքում, դարձել Է Brexit-ի չեղարկման հանրագրի պատասխանը, որը պաշտպանել են Միացյալ Թագավորության գրեթե 5,8 մլն բնակիչներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կառավարությունը հետ չի կանչի (Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի) 50-րդ հոդվածը: Մենք հարգելու ենք 2016 թվականի հանրաքվեի արդյունքները եւ խորհրդարանի հետ միասին աշխատելու ենք այն գործարքի հաստատման համար, որը կապահովի մեր երկրի դուրս գալը Եվրամիությունից,- ասված Է Brexit-ի հարցերով նախարարության պատրաստած հայտարարության մեջ:- Կառավարությունն ընդունում Է, որ հանրագիրը հասարակակն աջակցություն Է ստացել: Դրա հետ մեկտեղ ձայնի իրավունք ունեցող բրիտանացիների գրեթե երեք քառորդն Է մասնակցել 2016 թվականի հանրաքվեին՝ ակնկալելով, որ դրա արդյունքները կհարգվեն»:

Հայտարարության մեջ ընդգծվում Է, որ պահպանողական կառավարությունը չի խախտելու այն խոստումները, որոնք տվել Է բրիտանական ժողովրդին: Վարչապետ Թերեզա Մեյի կաբինետում գտնում են, որ հրաժարվելով Brexit-ի իրագործումից, կառավարությունը կխախտի իր նկատմամբ երկրի բնակիչների վստահությունը, ինչպես նաեւ ուժգին հարված կհասցնի բրիտանական ժողովրդավարության հիմքերին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում