Միջազգային

Բրիտանական խորհրդարանը Brexit-ի համաձայնագրի 16 այլընտրանք է առաջարկել. The Guardian

2 րոպեի ընթերցում

Բրիտանական խորհրդարանը Brexit-ի համաձայնագրի 16 այլընտրանք է առաջարկել. The Guardian

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներն ընդհանուր առմամբ 16 այլընտրանք են առաջարկել Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագրի՝ այդպես Էլ իրենց հավանությանը չարժանացած նախագծի համար: Ինչպես մարտի 26-ի երեկոյան իր Twitter-ում գրել Է The Guardian թերթի քաղաքական մեկնաբան Հեզեր Սթյուարտը, մարտի 27-ին օրենսդիրները պետք Է մի շարք քվեարկություններ անցկացնեն այն առաջարկությունների շուրջը, որոնք կընտրի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես գրում Է Սթյուարտը, Բերքոուին հանձնված տարբերակների թվում են՝ Brexit-ի շուրջը երկրորդ հանրաքվեի անցկացումը, Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հրաժարումը, Միացյալ Թագավորության անդամակցումը Եվրոպայի ազատ առեւտրի ասոցիացիային, ինչպես նաեւ Brexit-ը, որը ենթադրում Է Մեծ Բրիտանիայի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ:

Մարտի 25-ին բրիտանացի պատգամավորներն ընդունել են պահպանողական Օլիվեր Լեթուինի ուղղումը, որը Համայնքների պալատին թույլ կտա մարտի 27-ին արտահայտվել վարչապետ Թերեզա Մեյի պլանի տարբեր այլընտրանքների օգտին: Քվեարկությունները պարտադիր ուժ չեն ունենա կառավարության համար, որը Brexit-ի գործընթացի նկատմամբ վերահսկողությունը խլելու խորհրդարանի փորձը «վտանգավոր նախադեպ» Է որակել, սակայն կուժեղացնեն ճնշումը Թերեզա Մեյի կաբինետի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Միջազգային

Ռուսաստանում մեկ օրում 40 մարդ է խեղդվել

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Միջազգային

Մերձմոսկվայում տղամարդը մուրճով քանդել Է Ստալինի կիսանդրու գլուխը

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին միջոցների հատկացումը և վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստի օրակարգում են

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Քաղաքականություն

Շոլցն Ուկրաինային աջակցելը պատմական պատասխանատվության հարց է անվանել

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

Տնտեսություն

Ռումինիայի Չերնավոդայի ատոմակայանի էներգաբլոկն ավտոմատ կերպով անջատվել է

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Քաղաքականություն

ՌԴ-ն պետք է ներկա լինի Ուկրաինայի հարցով հաջորդ խաղաղ գագաթնաժողովին. Գերմանիայի կանցլեր

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Քաղաքականություն

Բունդեսթագը կտրուկ արձագանքել է Գերմանիայի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշմանը

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Տնտեսություն

Եվրամիությունը տարեսկզբից առավելագույն չափով ավելացրել է ձկնամթերքի գնումները Ռուսաստանից

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Տնտեսություն

Դեսպան Մկրտչյանը Սալոնիկի նավահանգստի ղեկավարությանը համագործակցության հեռանկարներին տեղում ծանոթանալու համար հրավիրել է Հայաստան

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Քաղաքականություն

Կլինեն համագործակցության նոր տարրեր, որոնք կնպաստեն Հայաստանի անվտանգությանը. ԵՄ դեսպան

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

Եվրոպա

Կարիբյան ծովում կոկաինով բեռնված առագաստանավի կալանումից հետո 50 մարդ է ձերբակալվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում