Մշակույթ

Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի նոր սկավառակը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին

1 րոպեի ընթերցում

Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի նոր սկավառակը նվիրված է Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաշնակահար Արմեն Բաբախանյանի հեղինակած Հայ դաշնամուրային երաժշտության անթոլոգիան ներկայացնում է հայ արժեքավոր դաշնամուրային ստեղծագործությունների հավաքագրումը, ձայնագրությունն ու թողարկումը: Անթոլոգիայի չորրորդ սկավառակը նվիրված է կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սկավառակի շնորհանդեսը տեղի կունենա մարտի 28-ին Հայկական բարեգործական ընդհանուր միությունում:

Այս նախագիծը նպատակ ունի միավորել բոլոր դաշնամուրային ստեղծագործությունների երաժշտասերներին և մատուցել մեր դաշնամուրային երաժշտության մշակույթի այն հարուստ շերտը, որի մեծ մասը մինչ այժմ չի կատարվել կամ ձայնագրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում