Հասարակական

Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ անձ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կա 60-70 հազար ծայրահեղ աղքատ անձ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ծայրահեղ աղքատությունը կազմում է մոտ 2.3 տոկոս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին կենսաթոշակի նվազագույն շեմ սահմանելու մասին օրենքի ներկայացմանն Ազգային ժողովում նիստում պատգամավորների հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց երկրում ծայրահեղ աղքատների քանակով:

«Ծայրահեղ աղքատությունը երկրում կազմում է մոտ 2.3 տոկոս: Բայց սա չի նշանակում, թե բոլոր ծայրահեղ աղքատների տեղը պետությունը գիտի: Մոտ 60-70 հազար անձ Հայաստանում ծայրահեղ աղքատ է: Սակայն բոլորը չէ, որ կենսաթոշակառուներ են: 2.3 տոկոսի մի չնչին մասն է, որ կենսաթոշակառուներն են: Միաժամանակ՝ կենսաթոշակառուների շրջանում աղքատության ռիսկը շատ ավելի բարձր է` հաշվի առնելով աշխատանքային եկամուտներ գեներացնելու հնարավորության սահմանափակումը»,-նշեց Սաիյանը:

Նա տեղեկացրեց, որ կենսաթոշակի չափի 1 000 դրամով բարձրացումը ենթադրում է շուրջ 5 մլրդ դրամ լրացուցիչ ծախս: Սաիյանը շեշտեց, որ օրենքում ամրագրված է հստակ նպատակ` ապահովել առնվազն գնաճի նկատմամբ առաջանցիկ կենսաթոշակի միջին չափի աճ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում