Սպորտ

Սամբիստները երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում 

1 րոպեի ընթերցում

Սամբիստները երկու մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության փուլում 

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոսկվայում կայացած Անատոլի Խարլամպիևի անվան գավաթի խաղարկությունում 57 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը (մարզական սամբո) դարձել է մրցաշարի փոխչեմպիոն, 68 կգ քաշային Սամվել Բադալյանը (մարտական սամբո) արժանացել է բրոնզե մեդալի:

Անատոլի Խարլամպիևի հուշամրցաշարն անցկացվում է 1980 թվականից։ 2019 թվականին մրցումներին մասնակցել է 200 մարզիկ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում