Բուհերում դասախոսող և ընտրովի քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքային պայմանագիրը կշարունակի մնալ ժամկետային

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհերում գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձինք, ովքեր ընտրվել են նաև քաղաքական պաշտոններում, բուհերի հետ աշխատանքային գործունեության պայմանագիրը կշարունակեն ժամկետային կարգով: ԱԺ-ն չընդունեց գլխադասային հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի, Իվետա Տոնոյանի և Նորա Առուստամյանի ներկայացրած նախագիծը քննարկվեց ԱԺ մարտի 26-ի նիստում:

«Նախագծի բովանդակությունը հետևյալն է, որ ՀՀ գործող աշխատանքային օրենսգրքի համաձայն թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ: Այն նորմի այս վիճակով իրավակարգավորման պայմաններում նախորդ ԱԺ-ում այսպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսները ընտրվում էին քաղաքական պաշտոններում, և չնայած բուհերի հետ ունեին անժամկետ պայմանագրեր, բուհերը նրանց քաղաքական պաշտոնում ընտրվելու հանգամանքը մեխանիկորեն հիմք ընդունելով, նրանց անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագիրն առանց աշխատողի համաձայնության դարձնում էին ժամկետային: Եթե տվյալ աշխատողը տվյալ բուհի համար իրականացնում է մշտական բնույթ կրող գործունեություն, ի՞նչ նշանակություն ունի, որ նա ընտրվել է քաղաքական պաշտոնում»,-ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով` դա հատկապես վերաբերում է պատգամավորներին, քանի որ գործող օրենսդրության համաձայն պատգամավորն այն եզակի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձն է, ով աշխատում է չնորմավորված աշխատաժամանակով: «Այսինքն՝ նա լիարժեք իրավունք ունի պատգամավորի աշխատանքը զուգորդել գիտամանկավարժական գործունեության հետ: Առաջարկն այն է, որ մարդիկ, ովքեր դառնում են պատգամավոր կամ ընտրվում են, օրինակ, համայնքի ղեկավար, իրենց բուհերի հետ աշխատանքային հարաբերությունները շարունակեն անորոշ ժամկետով»,- նշեց պատգամավորը:

Նախագծին կողմ քվեարկեց 39 պատգամավոր, դեմ` 68:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում