2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում, մարտի 25-ի ժամը 20:30-ի դրությամբ, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փակ ենՎարդենյաց լեռնանցքը ևԱրագածոտնի մարզի Մելիքգյուղ, Ճարճակիս գյուղերիմիջհամայնքայինավտոճանապարհները:
Դժվարանցանելի ենՍոթք-Քարվաճառ ավտոճանապարհը,Երևան-ԳյումրիավտոճանապարհիԼանջիկի հատվածը ևՇիրակի մարզիԱշոցքի, Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքայինավտոճանապարհները:
Սպիտակի և Ստեփանավանի ոլորաններում, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային, Սպիտակ-Գյումրի և Թալին-Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհներին մերկասառույց է:
Երևան քաղաքում, Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի, Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Լոռու մարզիՏաշիր, Սպիտակ,Ստեփանավանքաղաքներումձյուն է տեղում:
Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներումբուք է:
Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանում, Սյունիքի մարզի Քաջարան, Գորիս քաղաքներում, «Մեղրու սար» կոչվող տարածքում, Դիլիջանի ոլորաններում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է:
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարսավտոճանապարհըբաց էբոլոր տեսակիավտոմեքենաներիհամար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում կա կուտակված 179 ավտոմեքենա, որից 132-ը՝ բեռնատար, 47-ը՝ մարդատար:
2018թ. հունիսի 30-ից առ մարտի 25-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է: