Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանիները հավաք են անցկացնում «Օլիմպավանում» 

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճի ըմբշամարտի ընտրանիները հավաք են անցկացնում «Օլիմպավանում» 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ընտրանիները այսօրվանից հավաք են անցկացնում «Օլիմպավանում»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է այդ մարզաձևի ֆեդերացիան: Մեծահասակների համար սա վերջին հավաքն է՝ մինչև Եվրոպայի առաջնությունը: Ապրիլի 6-ին մեր ընտրանին կմեկնի Ռումինիա:

Մինչև ապրիլի 5-ը ավագների հետ հավաք են անցկացնում նաև երիտասարդ ըմբիշները: Վերջիններս ապրիլի 10-22-ը հավաքի կլինեն Ծաղկաձորում, որից հետո ապրիլի 23-27-ը կմեկնեն Բելառուս՝ միջազգային մրցաշարի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում