Հասարակական

Հակոբ Արշակյանն իր աշխատակիցների հետ շաբաթօրյակ է իրականացրել Սարալանջի խճուղու և Մյասնիկյան պողոտային հարող հատվածներում

1 րոպեի ընթերցում

Հակոբ Արշակյանն իր աշխատակիցների հետ շաբաթօրյակ է իրականացրել Սարալանջի խճուղու և Մյասնիկյան պողոտային հարող հատվածներում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները, նախարար Հակոբ Արշակյանի հետ միասին, մարտի 23-ին ակտիվ մասնակցություն են ունեցել «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպված համաքաղաքային շաբաթօրյակին։

Նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների աշխատակիցները Սարալանջի խճուղու և Մյասնիկյան պողոտային հարող տարբեր հատվածներում վաղ առավոտից տարածքի մաքրման և աղբահեռացման մեծածավալ աշխատանքներ են կատարել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նախարարը, կարևորելով նման միջոցառումների անցկացումը, ընդգծել է մեր քաղաքի ու բնության նկատմամբ բարեխիղճ լինելու, այն մաքուր պահելու անհրաժեշտությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում