«Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի միջոցով ընդլայնվում է երկու երկրների համագործակցությունը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համակոնցերտմայստեր, ջութակահար Ռեջի Քլյուզը նմանություններ է տեսնում հայ և մալթացի ժողովուրդների միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրի շրջանակում հանդես եկած երաժիշտը թեև առաջին անգամ էր մեր երկրում, սակայն փաստում է՝ այստեղի մթնոլորտը նրան իր տունն է հիշեցնում:

«Ես նմանություններ եմ տեսնում մալթացիների ու հայերի միջև: Թեև բնակչության թվով ու աշխարհագրական դիրքով տարբեր ենք, մենք շատ ընդհանուր արժեքներ ունենք, նույն կրոնն ենք դավանում: Այստեղի երաժիշտների հետ աշխատելով նկատեցի, որ շատ նման են մեր երաժիշտներին: Երկուսն էլ սիրում են երաժշտությունը: Մյուս կողմից՝ ես այստեղ ինձ օտար չեմ զգում, մարդիկ շատ հյուրընկալ են, ջերմ, այնպես` ինչպես Մալթայում»,- նշում է երաժիշտը:

Ռեջի Քլյուզը տպավորված է Գառնիի հեթանոսական տաճար և Գեղարդի վանք կատարած այցից: Փաստում է՝ պարզապես հիասքանչ կառույցներ են: Լինելով պատմության մեծ սիրահար՝ ջութակահարը վերահաստատում է՝ Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է:

Ասում է՝ հայ երաժիշտները շատ տաղանդավոր են, ինչն իր համար զարմանալի չէ: «Շատ հայ երաժիշտների եմ ճանաչում, ծանոթ եմ ձեր երաժշտական դպրոցին և հայտնի մենակատարներին: Օրինակ, Սերգեյ Սմբատյանը շատ լավ դիրիժոր է, շատ մեծ երկացանկ ունի, աշխատասեր է, նրա հետ հանդես ենք եկել Մալթայում, շրջագայությունների ժամանակ, ղեկավարել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Շատ լավ մարդ է, տաղանդավոր երաժիշտ: Ինձ հիացնում է նրա նվիրումը երաժշտությանը»,- ընդգծում է նա: Ռեջի Քլյուզը փաստում է՝ տպավորված է Կամերային երաժշտության տան համերգասրահով:

Անդրադառնալով «Հայաստանում Մալթայի երաժշտության օրեր» ծրագրին՝ ասում է՝ հիանալի գաղափար է, որի միջոցով ևս մեկ անգամ ընդլայնվում է երկու երկրների համագործակցությունը: «Այս համատեքստում, օրինակ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էլ եկել է Մալթա, մի քանի շաբաթ այնտեղ է հանդես եկել համերգներով, և մենք բախտ ենք ունեցել նրանց լսելու ու նրանց կողքին նվագելու»,- շեշտում է երաժիշտը՝ առանձնահատուկ կարևորելով Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի դերը նման միջոցառման կազմակերպման համատեքստում:

Հավելենք, որ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբում հանդես գալուց բացի, Ռեջի Քլյուզը պարբերաբար ելույթներ է ունենում որպես մենակատար և կամերային երաժիշտ: Վերջերս Չինաստանում, Ռումինիայում, Մալթայում և Գոցոյում նա կատարել է Նիկոլո Պագանինիի 24 կապրիսներն ամբողջությամբ:

Աշխատել է Սան Դիեգոյի սիմֆոնիկ, կամերային և օպերային նվագախմբերի հետ: Նա հանդես է եկել որպես մենակատար North Coast սիմֆոնիկի, Իսրայելի Tefareth նվագախմբի և California Consort նվագախմբի հետ`մի քանի օսկարակիր ֆիլմերի երաժշտության և Գրեմմիի մրցանակակիր երաժշտական ալբոմների ձայնագրության ժամանակ: Բացի երաժշտության ոլորտում գրանցած հաջողություններից, Ռեջի Քլյուզն ունի բիզնեսի կառավարման գիտությունների դոկտորի կոչում:

Հայերեն English

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում

Արմեն Գրիգորյանը և Արայիկ Հարությունյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 21-24-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով