Գրականագետի կարծիքով՝ ունենք լավ բանաստեղծական գրքեր, բայց դաշտն ընդհանուր առմամբ քաոսային է. նշվում է պոեզիայի միջազգային օրը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակության լայն շերտերի ուշադրությունը պոեզիայի վրա բևեռելու նպատակով 1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 30-րդ վեհաժողովում որոշում ընդունվեց մարտի 21-ը նշել որպես պոեզիայի միջազգային օր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` որոշման մեջ նշվում է, որ պոեզիան կարող է պատասխան տալ ժամանակակից մարդու առջև ծառացած ամենասուր և ամենախոր հոգևոր խնդիրներին:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Պոեզիայի միջազգային օրվա կապակցությամբ հանդես են գալու գեղեցիկ նախաձեռնությամբ: Միությունում տեղի կունենա ասմունքին նվիրված միջոցառում, որի շրջանակում պոետները կընթերցեն բանաստեղծություններ տարբեր թեմաներով:

«Կարծում եմ` մենք ունենք բազմաթիվ հրաշալի բանաստեղծներ, որոնք լավ են գրում և հետաքրքիր ստեղծագործություններ են մատուցում մեզ»,-նշեց նա` շնորհավորելով բոլորին:

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` եթե կա գրական ընթացք ու ստեղծվում է բանաստեղծություն, ոլորտում դրական միտումներ չլինել չեն կարող: Այլ հարց է, որ ժամանակակից պոեզիան աշխարհում և, մասնավորապես, Հայաստանում որոշակի լճացման և տեղատվության խնդիր ունի: «Դա կապում եմ նաև «Ֆեյսբուքի» գոյության հետ: Մարդիկ ստեղծագործում են համացանցում, և բանաստեղծության հասունացման, եփման գործընթացը դանդաղում է»,-նշեց Նիկողոսյանը:

Նա շեշտեց, որ մեր երկրում կան բանաստեղծներ, որոնք փորձում են դուրս գալ ընդհանուր լճացումից և ստեղծել գործեր, որոնք փրկում են բանաստեղծական դաշտը: «Շատ բարձր եմ գնահատում Ավագ Եփրեմյանի բարձր արժեքներ ստեղծելու ջանքը, վերջերս լույս տեսավ Հենրիկ Էդոյանի «Լույսը ձախ կողմից» ժողովածուն, որն ըստ իս պետք է իր արժանի տեղը գտնի մեր գրական դաշտում: Եթե ժողովածուների միտումների տեսանկյունից նայենք հարցին, շատ լավ գրքեր են հրատարակվել նաև անցյալ տարի: Ընթերցասերների դատին հանձնվեց Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» ժողովածուն, Վահե Արսենի «Դոնկիխոտասպան իմ հայրենիք կամ Ի ՍԿԶԲԱՆԵ ԷԻՆ» գիրքը, Ներսես Աթաբեկյանի «Երկրապտույտ»-ը նույնպես շատ արժեքավոր ժողովածու է»,-ներկայացրեց գրականագետը:

Նա ընդգծեց` ունենք լավ բանաստեղծական գրքեր, բայց դաշտն ընդհանուր առմամբ քաոսային է: «Պատճառներից է նաև այն, որ բանաստեղծական գրքերը գրական շուկայում այդքան մեծ պահանջարկ չունեն: Ընթերցողները նախընտրում են բանաստեղծությունները կարդալ համացանցում, խուսափում են գիրք գնել»,-եզրափակեց գրականագետը:

Պոեզիայի միջազգային օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Այս օրը հնարավորություն է ընձեռում փոքր հրատարակչություններին բարձրաձայնել իրենց մասին, քանի որ նաև նրանց ջանքերով են ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում այս օրը զանգվածային լրատվամիջոցներում տարփողել պոեզիան՝ որպես ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:

Անժելա Համբարձումյան

Հայերեն Français

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն