Թուրքիայում ձերբակալել են երկրում ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ զինյալի
1 րոպեի ընթերցում
![Թուրքիայում ձերբակալել են երկրում ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ զինյալի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/968316.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամի, ով մտադիր է եղել այդ երկրում ահաբեկչություն իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ ձերբակալված անձը Թուրքիայի քաղաքացի է: