Սպորտ

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն ներկայացրել է Օլիմպիական խաղերի պաշտոնական ջահը 

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն ներկայացրել է Օլիմպիական խաղերի պաշտոնական ջահը 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի ջահը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի ջահը կշռում է 1,2 կգ և ունի ոսկե սակուրայի տեսք: Ջահին վերևից նայելիս այն հիշեցնում է ճապոնական սակուրա ծաղիկ, որը զուգորդվում է Ճապոնիայի հետ: 32-րդ խաղերի ջահի մի հատված պատրաստվել է վերամշակված ալյումինից, որը բերվել է 2011 թվականին Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած երկրաշարժից և ցունամիից տուժած տներից: Այս կերպ կազմկոմիտեն փորձում է իր հարգանքի տուրքը մատուցել նաև նրանց, ովքեր մահացել են այդ աղետալի իրադարձությունների ժամանակ:

32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը կվառվի 2020 թվականի մարտի 11-ին, ըստ ավանդույթի, Հունաստանում: Այն Ճապոնիա կտեղափոխվի 2020 թվականի մարտի 20-ին: Իսկ ջահի փոխանցումավազքը կսկսվի Ֆուկուսիմայում:

2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերը կմեկնարկեն հուլիսի 24-ին և կեզրափակվեն օգոստոսի 9-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում