Ինովացիա

SIRIUS-ի անձնակազմը մեկուսացման պայմաններում ձեռնամուխ եղավ չորսամսյա գիտափորձի իրականացմանը

1 րոպեի ընթերցում

SIRIUS-ի անձնակազմը մեկուսացման պայմաններում ձեռնամուխ եղավ չորսամսյա գիտափորձի իրականացմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեց մարդուց բաղկացած միջազգային անձնակազմը մտել Է SIRIUS Վերգետնյա փորձարարական կորպուս, որտեղ կանցկացնի հաջորդ 120 օրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է իրադարձությունների վայրից:

Հանձնաժողովի որոշման համաձայն, դրա կազմում ընդգրկված են Ռուսաստանի՝ չորս եւ ԱՄՆ-ի՝ երկու ներկայացուցիչներ: Հրամանատար Է հաստատվել ռուս տիեզերագնաց Եվգենի Տարելկինը, բորտինժեներ՝ Դարյա Ժիդովան (Ռուսաստան), բժիշկ՝ Ստեֆանյա Ֆեդյայը (Ռուսաստան), փորձարկիչ-հետազոտողներ՝ Ռեյնհոլդ Փովիլայիտիսը (ԱՄՆ), Անաստասյա Ստեպանովան (Ռուսաստան) եւ Ալեն Միրկադիրովը (ԱՄՆ):

Մեկուսացման չորս ամսվա ընթացքում նրանք պետք Է «թռչեն» մինչեւ Լուսին, վայր ընտրեն ապագա լուսնային բազայի համար եւ դուրս գան Երկրի բնական արբանյակի մակերեւույթ: Գիտափորձի սցենարը վերարտադրելու Է դեպի Լուսին իրական տիեզերական թռիչքի հիմնական բնութագրերը: Բացի այդ, անձնակազմը գիտական ուսումնասիրությունների ծրագրեր Է կատարելու ֆիզիոլոգիայի եւ հոգեբանության գծով, ինչպես նաեւ այլ ուղղություններով: Ընդամենը պլանավորված Է 81 Էքսպերիմենտ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում