Բրյուսելում շենքերից մեկի անձնակազմը տարհանվել Է պայթյունի սպառնալիքից հետո
1 րոպեի ընթերցում
![Բրյուսելում շենքերից մեկի անձնակազմը տարհանվել Է պայթյունի սպառնալիքից հետո](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/968096.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելի Եվրաթաղամասի օժանդակ շենքերից մեկի անձնակազմը տարհանվել Է պայթյունի սպառնալիքի վերաբերյալ անանուն զանգից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 19-ին իրադարձությունների վայրից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ոստիկանությունը եւ հրշեջները շենքի շուրջն անվտանգության գոտի են ստեղծում: «Տարհանում Է հայտարարված շենքում հնարավոր պայթյունի մասին հեռախոսազանգից հետո»,-գործակալությանը պարզաբանել Է ոստիկաններից մեկը: Եվրահանձնաժողովի նստավայրից մեկ փողոց այն կողմ գտնվող շենքից դուրս Է եկել շուրջ 50 մարդ: