Դինքի սպանության գործով ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության գործով օրերս պայմանական ազատ արձակված երկու կասկածյալները կրկին կձերբակալվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Ստամբուլի դատարանը մարտի 15-ին բավարարել է դատախազների միջնորդությունը Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզական բաժնի ղեկավար Մուհարեմ Դեմիրքալեին և Fox TV հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Էրջան Գյունին կրկին ձերբակալելու վերաբերյալ:

Դինքի սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 11-13-ը:

Ստամբուլի «Ակոս» թերթի հայազգի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման հետևանքով:

2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահբանտարկության դատապարտվեց, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:Ներկայում Դինքի սպանության գործով կա 85 կասկածյալ, որոնց շարքում է նաև Էրդողանի թիվ մեկ թշնամի հայտարարված գյուլենականների առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը: Կասկածյալներից 11-ը կալանավորված են, իսկ 10-ը հետախուզման մեջ:

Հայերեն

Թող այս տոնը ձեզ պարգևի խաղաղություն, ջերմություն և սեր. ՀՀ նախագահի շնորհավորանքն ապրիլի 7-ի կապակցությամբ

ՀՀ ԱԺ փոխնախագահը Տաշքենդում հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակության ղեկավարի հետ

Ամերիկյան հարվածներից Եմենում 4 քաղաքացի է զոհվել, ևս 25-ը՝ վիրավորվել

Էներգետիկայի ոլորտում համագործակցությունն արտացոլում է արդյունավետ փոխհարաբերությունները ՀՀ-ի ու ԵՄ-ի միջև. Վասիլիս Մարագոս

Նախորդ տարի զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով հետախուզվել է 10910 մեղադրյալ. Դատախազություն

2024 թվականին պետությանը և համայնքներին պատճառված ավելի քան 42 մլրդ դրամի վնաս է վերականգնվել

2024 թվականին աճել է հետախուզվող մեղադրյալների թիվը, բայց ավելացել է նաև հայտնաբերման ցուցանիշը

Երկրաբանական թանգարանում ցուցադրվում են Չինաստանի Ֆուջիան նահանգի ոչ նյութական մշակութային ժառանգության նմուշները

2024 թվականին կալանավորման միջնորդությունների թիվն աճել է շուրջ 12 տոկոսով

Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն՝ Թրամփի հետ քննարկելու մաքսատուրքերը