Ջրի շշալցման ոլորտում կիրականացվի ավելի քան 13 մլրդ դրամի ներդրումային ծրագիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը գերակա ոլորտում ներդրումային ծրագրի շրջանակներում «Էյ ընդ էմ ռեյր» ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգեց երեք տարով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։

Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2019 թվականի մայիսին։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր առմամբ շուրջ 13,2 մլրդ դրամի չափով ներդրում:

Նշված ներդրման գումարի մեծ մասը ծախսվելու է սարքավորումներ ձեռք բերելու նպատակով, սակայն արդեն իսկ ազատված է ԱԱՀ-ից, այդ իսկ պատճառով ներառված չէ վերը նշված ցանկում։

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչև 2020 թվականը կստեղծվի 141 նոր աշխատատեղ` 422 հազ. դրամ միջին աշխատավարձով:

Նախատեսվում է արտադրանքն արտահանել Եվրոպա և արաբական երկրներ:

Հայերեն

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել