Լոնդոնում հրապարակվել է Միջազգային Բուքերյան մրցանակի հավակնորդների «երկար ցուցակը»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 13-ին Լոնդոնում հրապարակվել Է անգլերեն լեզվով գրականության բնագավառում շնորհվող Միջազգային Բուքերյան մրցանակի (The Man Booker International Prize) հավանորդների «երկար ցուցակը»: Դրանում տեղ են գտել 13 հեղինակներ աշխարհի 11 երկրից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Մրցանակն ստանալու հավակնորդների թվում հայտնվել Է նրա անցյալ տարվա դափնեկիրը՝ լեհ գրող եւ բանաստեղծուհի Օլգա Տոկարչուկը «Գութանով անցիր մեռյալների ոսկորների վրայով» (Drive Your Plow Over The Bones Of The Dead) վեպով: Վեց գրքից բաղկացած «կարճ ցուցակը» ժյուրին կհրապարակի ապրիլի 9-ին, իսկ հաղթողը կհայտարարվի մայիսի 21-ին:

Ի տարբերություն Բուքերյան մրցանակի, որը հիմնվել Է 1969 թվականին եւ ամեն տարի շնորհվում Է նախկին Բրիտանական Համագործակցության երկրների գրողներին, Միջազգային Բուքերյան մրցանակը հիմնվել Է 2004 թվականին եւ ընդհուպ մինչեւ 2016 թվականը շնորհվում Էր երկու տարին մեկ անգամ: Այժմ այն գրականության բնագավառում ձեռքբերումների համար շնորհում են ամեն տարի: Հաղթող կարող Է դառնալ ցանկացած գրքի հեղինակ, որը թարգմանված Է անգլերեն: Մրցանակի դրամական բաղադրիչը կազմում Է 50 հազար ֆունտ ստեռլինգ (65,8 հազար դոլար), որը բաժանվելու Է հաղթող գրողի եւ թարգմանչի միջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն