Արցախ

Իսրայելցի զբոսաշրջիկների շրջանում Արցախի նկատմամբ հետաքրքրության աճ կա

6 րոպեի ընթերցում

 Իսրայելցի զբոսաշրջիկների շրջանում Արցախի նկատմամբ հետաքրքրության աճ կա

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախը խնդիր է դրել 2019 թվականի համար զբոսաշրջության ոլորտում աճը նախորդ տարվա համեմատ ապահովել 20-25 տոկոսի չափով: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության և պետական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ Սերգեյ Սարգսյանը նշեց, որ 2018 թվականին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 28 հազար 588, որը 23 տոկոսով ավելի է 2017 թվականի համեմատ:

«Այժմ 2019 թվականին նախատեսում են 2018-ի համեմատ ապահովել 20-25 տոկոսվ աճ: Տարեցտարի Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների շրջանում հետաքրքրությունն ավելանում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այցելություններն ակտիվացել են ոչ միայն ավանդական տուրիզմի շուկա հանդիսացող երկրներից, այլև այն պետություններից, որտեղից նախկինում շատ քիչ զբոսաշրջիկներ էին լինում»,-ասաց Սերգեյ Սարգսյանը:

2018 թվականին Արցախ այցելել են 87 երկրից: Հիմնականում՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Իրան, Չինաստան: Աննախադեպ այցելություն է եղել Իսրայելից: Եթե նախկինում Իսրայելից Արցախ մինչև 10 հոգի էին գալիս, ապա 2018 թվականին այդ այցելությունների թիվը կազմել է 112:

Արցախ եկած զբոսաշրջիկների հետաքրքրությունները շատ տարբեր են: Ոմանք նախընտրում են վայելել բնությունը, գյուղական տուրիզմը, մի մասը պատմամշակութային վայրերը, որոշները գալիս են հենց միջոցառումային տուրիզմի հետքերով կամ նախընտրում են ակտիվ հանգիստը: Ընդհանուր առմամբ, ամենաշատ այցելվող վայրերն են Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը:

«Ոչ պակաս զբոսաշրջային արդյունք է խոհանոցը: Զբոսաշրջիկները հիացած են արցախյան խոհանոցով: Դե արդեն գիտեք, որ ժենգյալով հացը բրենդ է դարձել, և Արցախ այցելած յուրաքանչյուր զբոսաշրջիկ այն պարտադիր համտեսում է: Դրանից բացի, հետաքրքրություն է նկատվում գյուղական տուրիզմի նկատմամբ, երբ զբոսաշրջիկները գյուղական վայրերում են, մի քանի օր կանգ են առնում զբոսաշրջային տներում՝ ճաշակելու հենց տեղում պատրաստված ուտեստները, զգալու միջավայրը, տեսնելու այդ կոլորիտը: Նույնիսկ կերակրատեսակների պատվերներ են տալիս»,-ասաց նա՝ ավելացնելով, որ վերջին շրջանում հետաքրքրություն է նկատվում Արցախի կոնյակի ու գինու նկատմամբ: Զբոսաշրջիկները շատ հավանում են արցախյան բերք ու բարիքով պատրաստված ալկոհոլային խմիչքները:

Ոլորտի պատասխանուտները նշում են, որ ընթացիկ տարվա երկու ամիսը նույնպես ակտիվ է եղել, ինչն ակնկալվում է նաև առաջիկայում, մանավանդ, որ այս տարի Արցախում խոշոր միջոցառում է սպասվում: Հունիսին կայանալու է չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Դա ենթադրում է հյուրերի մեծ հոսք, ինչն էլ նպաստում է ենթակառուցվածքների զարգացմանը, հյուրանոցների, հյուրատների ավելացմանը, Արցախի ճանաչելիության բարձրացմանը:

«Ֆուտբոլի դաշտերն են վերակառուցվում, հյուրանոցային տնտեսությունների ֆոնդն է հարստացվում, ծառայությունների որակն է բարձրացվում, ճանապարհներն են վերանորոգվում: Ակնալում ենք, որ այդ օրերին մեր հյուրանոցային ֆոնդն ամբողջությամբ զբաղված կլինի»,-ասաց նա:

Ընթացիկ տարում Արցախում մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված, որոնց շրջանակում ակնկալվում է զբոսաշրջիկների հոսք: Արցախում կանցկացվի Ժենգյալով հացի փառատոնը, որի նպատակն է ներկայացնել խոհանոցի յուրահատկությունները, նպաստել համայնքային կյանքի աշխուժացմանն ու համայնքների զարգացմանը, ապահովել զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Արցախ: Ներկայացնել հանրությանը ոչ միայն խոհանոցը, այլև Արցախի ազգային երգը, պարն ու արվեստը:

Սեպտեմբերին Արցախում կանցկացվի «Արցախյան գինու» ամենամյա փառատոնը, որտեղ ներկայացվում են Արցախյան գինեգործների արտադրանքը: Փառատոնի բաղադրիչ մաս կազմող մշակութային ծրագիրն իր մեջ ներառում է երաժշտական համերգ, ազգագրական պարեր ու խաղեր, ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, խաղարկություն և աճուրդ:

Անկախության օրը (սեպտեմբերի 2) համարվում է առավել հանդիսավոր տոներից մեկը: Տոնական միջոցառումներ են անցկացվում երկրի ողջ տարածքում: Ամեն տարի սեպտեմբերի 2-ին Վերածննդի հրապարակում տեղի են ունենում գալա-համերգներ, որին մասնակցում են տեղական երգիչներ և հյուրեր Հայաստանից և արտերկրից: Տոնը ավարտվում է հրավառությամբ:

Հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը նշվում է որպես Գյուղատնտեսության օր: Ամեն տարի Բերքի փառատոն է կազմակերպվում նույն օրը Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում: Ավելի քան 200 վաճառողներ, Արցախի բոլոր շրջաններից, ներկայացնում են իրենց արտադրանքը տոնավաճառ այցելող հազարավոր հաճախորդներին:

Փառատոնների և նման այլ միջոցառումների մասին իրազեկության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվում է մարքեթինգային աշխատանք, որի շրջանակում աշխատանք է տարվում թե մեդիայի, թե զբոսաշրջային ընկերությունների հետ: Հիմնականում զբոսաշրջային ընկերությունները տարվա սկզբին արդեն տեղեկացված են լինում Արցախում տեղի ունեցող խոշոր միջոցառումների մասին:

Աննա Գզիրյան

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Տուրիզմ

Հայաստանում զգալիորեն աճել է պարսկերենի նկատմամբ հետաքրքրությունը. Իրանի դեսպան

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Տնտեսություն

Բացահայտում ենք Բաթումին նորովի. ինչպե՞ս կազմակերպել ժամանցն ու ի՞նչ պատմական, մշակութային վայրեր այցելել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Տուրիզմ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

Տուրիզմ

Հնդկաստանն «Արմենպրես»-ի թղթակցի աչքերով. տպավորություններ ճանաչողական այցից

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

Տուրիզմ

Չինական մեծ պատ, Չինաստանի ազգային թանգարան, ակրոբատիկ շոու. հայ լրագրողների և բլոգերների «արկածները» Չինաստանում

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Տնտեսություն

Մեր նպատակն է վրացիներին տեղեկացնել, որ Հայաստանը հրաշալի երկիր է․ վրացական զբոսաշրջային ընկերության տնօրեն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Տնտեսություն

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Տնտեսություն

Զբոսաշրջության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցություն դեռևս չի ձևավորվել

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

Տնտեսություն

Ավիաչվերթները տուրիզմը զարգացնելու կարևոր միջոցներից են. Մեխակ Ապրեսյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում