Պաշտոնական

Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ

1 րոպեի ընթերցում

Սուրեն Ղամբարյանը նշանակվել է սոցիալական ապահովության ծառայության պետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Սոցիալական ապահովութան ծառայության պետ է նշանակվել Սուրեն Ղամբարյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ սոցիալական ապահովության ծառայության «Ֆեյսբուք»-ի էջից:

Կենսագրություն

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987 թ., ապրիլի 16, ք.Երևան

Կրթություն

2002-2004 թթ. – ՀՊԱՀ հենակետային վարժարան

2004-2008 թթ. – ՀՊԱՀ տնտեսագիտական ֆակուլտետ

2009-2011 թթ. – ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (մագիստրատուրա)

2013-2015թթ. – ԵՊՀ ասպիրանտուրա, շնորհվել է տնտեսագիտության թեկնածուհի գիտական աստիճան ( Հարկային քաղաքականության կատարելագործման ուղիները ՀՀ-ում թեմայով ):

Աշխատանքային գործունեություն

2009-2011 թթ. – ՀՀ ԿԱ ՊԵԿ Մաշտոցի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ

2011-2013 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ Շենգավիթի տարածքային հարկային տեսչության հարկային տեսուչ, ՀԾ 3-րդ դասի խորհրդական

2013-2018 թթ. - ՀՀ ԿԱ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների հարկային վարչության- տեսչության բաժնի պետի տեղակալ

Լեզուների իմացություն -Անգլերեն, ռուսերեն

Անձնական տվյալներ - Ամուսնացած է, ունի երկու երեխա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում