Երևանում տեղի կունենա ԵՄ-ի և ՀՀ-ի միջև Տնտեսական համագործակցության և հարակից այլ ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մարտի 12-ին կանցկացվի Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Տնտեսական համագործակցության և այլ հարակից ոլորտների ենթակոմիտեի անդրանիկ նիստը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակից, հանդիպման նպատակն է բարձրացնել կողմերի համատեղ ընկալումը մասնակիցների տնտեսության հիմունքների վերաբերյալ և այդ նպատակով կողմերի միջև իրականացնել մակրոտնտեսական միտումների և կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում՝ տնտեսական զարգացման ռազմավարությունների շուրջ տեղեկատվության փոխանակում:

Նախատեսվում են քննարկումներ մակրոտնտեսական, այդ թվում՝ ֆիսկալ և դրամավարկային քաղաքականությունների ձևավորման, իրականացման և հեռանկարների, ինչպես նաև ֆինանսական ոլորտի զարգացման վերաբերյալ:

Անդրադարձ կկատարվի նաև այլ թեմաների, մասնավորապես պետական ֆինանսների կառավարմանը և վիճակագրությանը՝ ՀԸԳՀ «Տնտեսական համագործակցության» բաժնի ներքո: Նախատեսվում են նաև քննարկումներ Համաձայնագրի խարդախության դեմ պայքարի ու հսկողության վերաբերյալ դրույթների իրականացման շուրջ առկա առաջընթացի վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական համայնքների և անդամ պետությունների միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին և 2018 թվականի հունիսի 1-ին մտել պայմանական կիրարկման փուլ:

Հայերեն Français Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել