Վարչապետը մասնակցել է ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանի գրքի շնորհանդեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին «Զանգակ» գրատանը ներկա է գտնվել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու, արևելագետ Գոռ Գևորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981-1991)» գրքի շնորհանդեսին:

Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհանդեսին մասնակցում էին Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին, գիտական հանրույթի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Իր հեղինակած գրքի առաջին օրինակը ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանը նվիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նա շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին գրքի շնորհանդեսին մասնակցելու համար՝ նշելով, որ դրանով իսկ ընդգծվում է վարչապետի կողմից ընթերցանությանը և ընդհանրապես գրքի հանրայնացմանը տրվող կարևորությունը:

Ելույթներ են ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելիքյանը, «Զանգակ» գրատան տնօրեն Սոկրատ Մկրտչյանը, Արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը:

Հայերեն العربية Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում