Պաշտոնական

Եվրոպայի խորհուրդը  պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Մհեր Գրիգորյանն ընդունել  է Նատալյա Վուտովային

1 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհուրդը  պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը. Մհեր Գրիգորյանն ընդունել  է Նատալյա Վուտովային

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջ քաշած բարեփոխումների բովանդակությունն ու դրանց իրականացման գործում կարևորել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխվարչապետին ներկայացրել է ԵԽ-ի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու արդյունքները, ինչպես նաև անդրադարձել տարեսկզբին հաստատված ԵԽ-ի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրին: Նատալյա Վուտովան պատրաստակամություն է հայտնել աջակցելու ՀՀ կառավարությանը՝ մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու կարևոր գործընթացում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նշված ոլորտներում առկա խնդիրների վերացման ուղղությամբ իրականացվելիք քայլերի և հնարավոր արդյունավետ լուծումների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում