Բաքվում հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհեր են գրանցվել
1 րոպեի ընթերցում
![Բաքվում հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհեր են գրանցվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/03/966564.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բաքվի Նարիմանովի շրջանում փախստականներով բնակեցված հանրակացարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հրդեհի հետևանքով 2 մարդ զոհվել է, 8 մարդ վիրավորվել: