Հասարակական

Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն նաև ամսական կտրվածքով. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

1 րոպեի ընթերցում

Բուհերի ուսանողներն ուսման վարձը կվճարեն նաև ամսական կտրվածքով. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բուհերի ուսանողներն այսուհետև ուսման վարձը կարող են վճարել ամսական կտրվածքով: Ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դա տեղի ունեցավ մարտի 6-ի հերթական նիստում:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկած նախագծին կողմ քվեարկեց 112 պատգամավոր, դեմ` 2:

Նախագիծը քննարկվել էր Ազգային ժողովի մարտի 5-ի նիստում: Հեղինակ Ուրիխանյանն այն համարել է կարևոր նշանակության` նշելով, որ նախագծի վերաբերյալ հարյուրավոր նամակներ է ստացել ուսանողներից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում