Քաղաքականություն

Սասուն Միքայելյանը ԵԿՄ ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստվում է շարունակել Վազգեն Սարգսյանի գործը

1 րոպեի ընթերցում

Սասուն Միքայելյանը ԵԿՄ ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում պատրաստվում է շարունակել Վազգեն Սարգսյանի գործը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահ կամավորական միության ղեկավարի պաշտոնում ընտրվելու դեպքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը պատրաստվում է շարունակել ՀՀ ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի գործը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միքայելյանը հայտնեց մարտի 5-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում:

«Եթե ես ընտրվեմ ԵԿՄ նախագահ, կսկսեմ այնտեղից, որտեղ Վազգենի կյանքը վերջացավ: Երկրապահը չի խանգարի իշխանությանը, երբեք էլ չի դառնա իշխանության կցորդ: Երկրապահը ժողովրդից ծոցից ծնված մարդիկ են, երկրապահը ժողովրդի կողմից է միշտ եղել ու պետք է լինի»,- ասաց Սասուն Միքայելյանը:

Փետրվարի 11-ին ԵԿՄ-ում տեղի ունեցած հավաքի անդամները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

ԵԿՄ անդամ, Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանը, Երկրապահ կամավորականների միությունում իր առաքելությունն այս փուլում համարելով ավարտված, նշել է, որ ԵԿՄ-ն այսօր բացառիկ հնարավորություն ունի համախմբվելու: Նա նաև բացառել է ԵԿՄ ղեկավարի դերում իր առաջադրումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում