Քաղաքականություն

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համար որևէ խոչընդոտ չկա

1 րոպեի ընթերցում

Անդրանիկ Քոչարյանի խոսքով` հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համար որևէ խոչընդոտ չկա

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համար որևէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Հոկտեմբերի 27-ի բացահայտումն անհրաժեշտ է մեր երկրի անվտանգության տեսանկյունից: Այժմ գործի բացահայտման համար որևէ խոչընդոտ չկա, պարզապես առաջնահերթություններ կան»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով` Հայաստանը պետք է դառնա հզորությամբ ու ինքնիշխանությամբ այնպիսի երկիր, որտեղ յուրաքանչյուր հանցագործություն, առավել ևս մարտի 1-ի ու հոկտեմբերի 27-ի նման հանցագործությունները կբացահայտվեն:

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության արդյունքում սպանվեցին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում