ՀՀ և միջազգային մի շարք կազմակերպություններ ստորագրել են Երևանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու մասին ուղիղ համաձայնագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունում մարտի 4-ին տեղի է ունեցել Երևանում 250 մեգավատտ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ ուղիղ համաձայնագրի ստորագրումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետՏիգրանԱվինյանիգրասենյակից, համաձայնագիրը ստորագրել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, Միջազգային ֆինանսական կորպորացիայի (Համաշխարհային բանկի խումբ) տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը, «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինին, «Արմփաուեր»-ի լիազորված ներկայացուցիչ Սիմոնե Ջովաննինին, «Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, Գերմանական ներդրումային կորպորացիայի (DEG) Հայաստանի պատասխանատու Պետեր Գյերգյայը, «Սիմենս փրոջեքթ վենչրս»-ի գործադիր տնօրեն Կլաուս Քոլոֆը:

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ դեռևս անցած տարվա նոյեմբերին ՀՀ կառավարության, «Արմփաուեր»-ի և «Ռենկո»-ի միջև եռակողմ շրջանակային համաձայնագիր ստորագրվեց Երևան քաղաքի տարածքում ժամանակակից ջերմաէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ: Ինչպես նախատեսվում էր շրջանակային համաձայնագրով, այսօր արդեն ստորագրվեց ուղղակի պայմանագիրը: Սա հնարավորություն է տալիս ավարտել ծրագրի ֆինանսական ամփոփումը և առաջիկայում սկսել ջերմաէլեկտրակայանի շինարարական աշխատանքները:

250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ներդրումային նախագիծը կյանքի կկոչվի 26 ամսվա ընթացքում ու այլ ջերմաէլեկտրակայանների համեմատ էլեկտրաէներգիայի արժեքը կլինի ամենացածրը։ Նոր ՋԷԿ-ի շինարարության մեջ կներգրավվի 1000-1200 մարդ, իսկ շահագործման ժամանակ կստեղծվի 230 աշխատատեղ:

Տիգրան Ավինյանը նշել է, որ այս ներդրումային ծրագիրը կարևոր նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգի համար, քանի որ ոլորտն առավել ուժեղանում է դիվերսիֆիկացված ներդրումային բազայի և մասնավոր հատվածի ավելի մեծ մասնակցության արդյունքում:

Ծրագիրը նախատեսվում է իրագործել արդիական սարքավորումների ներդրմամբ ու գիտական փորձի հիման վրա, ինչի շնորհիվ Հայաստանը կունենա բարձր արդյունավետությամբ ու անվտանգ գործող էներգետիկ կայան: Կնվազեցվի նաև Հայաստանի էներգետիկ համակարգի համար բնական գազի ծախսը և կբարձրանա էներգամատակարարման հուսալիությունը:

Փոխվարչապետը վերջում համոզմունք է հայտնել, որ նման ծրագրերի հաջող մեկնարկն ու իրականացումը լրացուցիչ խթան և օրինակ են ծառայելու տեղական ու միջազգային հնարավոր ներդրողների համար:

Հայերեն العربية Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել