Սպորտ

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում 

1 րոպեի ընթերցում

Հունահռոմեական ոճի ըմբիշները մեկնարկում են Եվրոպայի առաջնությունում 

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական թիմի անդամները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ներկայացուցիչներից 55 կգ քաշային Նորայր Հախոյանի առաջին մրցակիցը որակավորման փուլում Թուրքիայի ներկայացուցիչն է: 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում ուժերը կչափի բելառուս ըմբիշի հետ, ևս մեկ բելառուսցի մարզիկի հետ կգոտեմարտի գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը որակավորման փուլում:

Մարտի 4-10-ը Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությում Հայաստանն ունի 5 մասնակից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում