Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևին՝ շնորհավորելով նրան և Բուլղարիայի բարեկամ ժողովրդին Ազատագրման օրվա առթիվ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Բուլղարիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են մեր ժողովուրդների բարեկամության, մշակութային և հոգևոր ավանդույթների վրա: