Հայտնի է ՀՀ վարչապետի Բելգիա այցի օրակարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-5-ը աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում Հայաստանի վարչապետը Բրյուսելում բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Եվրոպական միության կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Հանդիպումներից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը հանդես կգան ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարությամբ, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ ՀՀ վարչապետը կունենա համատեղ մամուլի ասուլիս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Եվրոպական խորհրդարան և հանդես կգա ելույթով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:

Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի այցը Բելգիայի Ֆլանդրիայի տարածաշրջանի Լյովեն քաղաք, որը համարվում է Բելգիայի համալսարանական կենտրոններից մեկը: Վարչապետը կծանոթանա Լյովենի կրթական և գիտահետազոտական հաստատությունների՝ Կաթոլիկ համալսարանի, Հետազոտությունների և զարգացման տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի,«IMEC» գիտահետազոտական կենտրոնի, «Առողջության կենտրոնի»գործունեությանը և ծրագրերին: Հայաստանի վարչապետի այցի շրջանակում նախատեսվում է Փոխըմբռնման հուշագրերի ստորագրում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆլանդրիայի արտաքին գործերի դեպարտամենտի, ինչպես նաև «IMEC» գիտահետազոտական կենտրոնի և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջև:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետը Բրյուսելում նաև կհանդիպի հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Հայերեն العربية English Français Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել