Վարչապետ Փաշինյանը կմեկնի Բրյուսել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտի 4-ին կմեկնի Բրյուսել: Այս մասին նա հայտարարել է մարտի 1-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը: «Երկուշաբթի օրը պատրաստվում եմ պաշտոնական այցով մեկնել Բրյուսել՝ Եվրամիության մեր գործընկերների հետ քննարկելու հետագա անելիքները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնում սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ այցն է Բրյուսել: Առաջին այցը կայացել է 2018թ. հուլիսին: Նա հանդիպել է Եվրամիության կառույցների ղեկավարների հետ,ինչպես նաև երկկողմ շփումներ ունեցել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ: Փաշինյանը Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում մասնակցել է Աֆղանստանում«Վճռական աջակցություն»առաքելությանը մասնակցող ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը,որտեղ հանդես է եկել ելույթով։