Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորները հայտարարություն են հնչեցրել Սումգայիթի ջարդերի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ, հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և իշխող PSD կուսակցությունը ներկայացնող Էդվարդ Լուչիան Սիմոնը Սումգայիթյան կոտորածների 31-րդ տարելիցի կապակցությամբ Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել դատապարտող քաղաքականհայտարարությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«31 տարի է անցել ողբերգական իրադարձություններից, որոնք տեղի ունեցան Խորհրդային Ադրբեջանում, որտեղ շուրջ կես միլիոն հայ էր ապրում: Հայկական բնակչության նկատմամբ ջարդն իրականացվեց երեք խոշոր քաղաքներում` Սումգայիթում, Կիրովաբադում և մայրաքաղաք Բաքվում»,-նշել են նրանք՝ հիշեցնելով, որ 70 տարի Ադրբեջանի Հանրապետությանը բռնակցված լինելուց հետո Արցախի ժողովուրդը որոշել էր խաղաղ ու օրինական ճանապարհով արտահայտել իր ազատ ապրելու ու ինքնորոշման կամքը:

«Կարևոր է, որ այս պահին միջազգային հանրությունը հասկանա Սումգայիթում իրականացվածի իսկությունը, որպեսզի հանգի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման, քանի որ հակահայկական քարոզչությունը շարունակվում է նաև այսօր: Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես նախկինում, պարբերաբար խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը և պատերազմական գործողությունների վերսկսման վտանգներ առաջ բերում»,- նշված է հայտարարության տեքստում:

Հայտարարության մեջ նշվում է, որ Սումգայիթյան ջարդը հանցագործություն էր՝ ուղղված համայն մարդկության դեմ և դրա միջազգային ճանաչումն ու դատապարտումը նվազագույնն է, որ կարելի է անել՝ ի հիշատակ Սումգայիթի նահատակների:

Հայերեն English Русский

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է