Ըմբիշները Բուլղարիայում կմեկնարկեն որակավորման փուլից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի թիմի անդամները Բուլղարիայում կայանալիք մրցաշարում պայքարը կսկսեն որակավորման փուլից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 82 կգ քաշային կարգում Էդուարդ Սարգսյանը կմեկնարկի Ղրղզստանի ներկայացուցիչ Բորգո Բեյշալիևի հետ գոտեմարտով, իսկ Սարգիս Քոչարյանը` բուլղար Մարտին Իվանովիչի:
Դան Կոլովի եւ Նիկոլա Պետրովի անվան ըմբշամարտի մրցաշարին Հայաստանն այս տարի մասնակցում է 4 ներկայացուցչով, դրանք են Սարգիս Քոչարյանը, Էդվարդ Սարգսյանը (երկուսն էլ՝ 82 կգ), Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը (երկուսն էլ՝ 87 կգ):