Փաստ մեկնաբանությամբ

Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային նորմերը. Լարիսա Ալավերդյանը հոգեկան խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացուն դատապարտելու մասին

4 րոպեի ընթերցում

Ադրբեջանը կոպտորեն ոտնահարում է միջազգային նորմերը. Լարիսա Ալավերդյանը հոգեկան խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացուն դատապարտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին Ադրբեջանում դատապարտելը խոսում է այն մասին, որ այդ երկիրը կոպիտ ձևով ոտնահարում է միջազգային նորմերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Արդեն որերորդ անգամն է մենք հանդիպում ենք դեպքի, երբ մեզ անհայտ պարագաներում առողջական խնդիրներ ունեցող մարդիկ հայտնվում են Ադրբեջանում: Կարեն Ղազարյանն ունի խնդիրներ՝ կապված հոգեկան առողջության հետ: Նրա գործի հետ կապված Ադրբեջանի գործողությունները խոսում են այն մասին, որ այն ամբողջովին հնարածին է: Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ ոտնահարում է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, այս ամենն արվում է Արցախում գտնվող՝ մարդասպանության համար դատապարտված անձանց Ադրբեջան վերադարձնելու, հերոսացնելու համար:

«Ինչի մասին է խոսքը, եթե Ադրբեջանի նախագահը բացեիբաց խոսում է այն մասին, որ այսօր ոչ ոք չի հետևում միջազգային նորմերին: Ես կոչ եմ անում Հայաստանի պատկան մարմիններին սկսել այն գործընթացը, որը կոչվում է դատապարտյալի տեղափոխություն: Այսինքն՝ Կարեն Ղազարյանը տեղափոխվի մեր երկիր, որի քաղաքացին է ինքը: Դա պետք է անել օր առաջ»,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը:

ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Դատական նիստը տեղի է ունեցել փետրվարի 27-ին: Ադրբեջանում ՀՀ քաղաքացու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել այդ երկրի Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ սպանություն, ահաբեկչություն, հասարակական կարգի խախտում և այլն։ Չնայած Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, այդուհանդերձ Ադրբեջանում նա ներկայացվել է որպես դիվերսանտ:

Դեպքի հետ կապված 2018թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ դիմել էր ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված էր Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ: Այն ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն էլ նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանը հատած ու հակառակորդի մոտ հայտնված Կարեն Ղազարյանը, որևէ առնչություն չունի բանակի հետ և հոգեկան խնդիրներ ունի:

2018 թվականի հուլիսին ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին: ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: «Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում»,-պարզաբանել էր նաև ոստիկանությունը:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

Քաղաքականություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը ասել է՝ ԼՂ-ն պետք է ստանա բարձր ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում․ վարչապետ

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Քաղաքականություն

ԼՂ վերջնական կարգավիճակի օրակարգը տարել ենք մինչև այն պահը, երբ ԼՂ մեր գործընկերներն են հրաժարվել. Փաշինյան

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում