Հասարակական

Պետությունը նախատեսում է սեպտեմբերից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը

1 րոպեի ընթերցում

Պետությունը նախատեսում է սեպտեմբերից բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է այս տարվա սեպտեմբեր ամսից բարձրացնել դպրոցների ուսուցիչների աշխատավարձերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Թե վարչապետը, թե ես բազմիցս հայտարարել ենք, որ ուսուցիչների դրույքերի, աշխատավարձերի հետ կապված հարցը մեր օրակարգում է: Եվ առաջնային խնդիրներից է: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո կխոսենք աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ: Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում կա արդեն սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը»,-ասաց նախարարը, բայց կոնկրետ չափ դեռ չկարողացավ նշել:

Այդ դրամական միջոցները կստանան նախարարության բյուջեում խնայողությունների հաշվին: Հարությունյանը նկատեց՝ եթե այս տարվա սեպտեմբերից անեն բարձրացումը, ապա այն մեծ ճնշում կլինի ոչ թե այս, այլ հաջորդ տարվա բյուջեի վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում