Քաղաքականություն

Համայնքների միության նախագահը վարչատարածքային փոփոխություններից առաջ ԱԺ անդամների կողմից մեխանիզմն օրենսդրորեն մեկնաբանելու կարիք է տեսնում

1 րոպեի ընթերցում

Համայնքների միության նախագահը վարչատարածքային փոփոխություններից առաջ ԱԺ անդամների կողմից մեխանիզմն օրենսդրորեն մեկնաբանելու կարիք է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը կարևորում է, որ վարչատարածքային ցանկացած փոփոխությունից առաջ Ազգային ժողովը հանրության համար օրենսդրորեն մեկնաբանի մեխանիզմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երիցյանն այս մասին ասաց ԱԺտարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Սահմանադրական փոփոխություններով ամրագրվել է իրավունք, որ համայնքների վարչատարածքային փոփոխությունների ժամանակ լսեն համայնքների կարծիքը։ Ցանկացած տիպի խոշորացումից առաջ պետք է այդ մեխանիզմը նախապես օրենսդրորեն մեկնաբանել: Սա առաջնահերթ խնդիր է, և սա ԱԺ-ի լիազորություններին է վերաբերում: Եվ դա պետք է կարգավորվի Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով: Կարծում եմ՝ պետք է սրան անպայման անդրադառնալ»,-ասաց Երիցյանը:

Նա նշեց, սակայն. «Սա չպետք է փոխարինի կառավարության՝ համայնքների հետ խորհրդակցելու մեխանիզմին»: Համայնքների միության նախագահը կարևորեց, որ կառավարությունը հենց նախաձեռնելու պահից խորհրդակցի համայնքների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում