Պաշտոնական

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին՝ Ազգային տոնի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիրին՝ Ազգային տոնի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Սաբահ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ։

Վստահ եմ, որ մեր երկրները մեծ ներուժ ունեն քաղաքական, մշակութային, գիտական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման համար։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է առկա փոխ­գործակցային հարաբերություններն առավել խորացնելու, ընդլայնելու և բարձրացնելու որակական նոր մակարդակի` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և երջանկություն»։

Նիկոլ Փաշինյանը Քուվեյթի Պետության Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության վարչապետ Շեյխ Ջաբեր Ալ Մուբարաք Ալ Համադ Ալ Սաբահին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում