Տնտեսություն

Հայաստանն ու Իրանը նախորդ տարի ունեցել են ռեկորդային ծավալների առևտրաշրջանառություն

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իրանը նախորդ տարի ունեցել են ռեկորդային ծավալների առևտրաշրջանառություն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2018 թվականի վերջում Իրանի եւ Հայաստանի միջեւ ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 364 մլն դոլար, ինչն աննախադեպ է ցուցանիշ է 1991 թվականից ի վեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Irna» գործակալությունը տեղեկացնում է, որ մեկնաբանելով Հայաստանի հետ առևտրային ցուցանիշները, Հայաստանում Իրանի առևտրի կցորդ Մոհսեն Ռահիմին նշել է, որ նախորդ տարի Իրանից դեպի Հայաստան արտահանումը կազմել է 269 մլն դոլար, ինչը բարձր ցուցանիշ է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին կմեկնի Իրան: Սա վարչապետ Փաշինյանի առաջին այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն: Հանդիպումների օրակարգն ընդգրկելու է երկկողմ հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների ընթացքում կշոշափվեն նաև տարածաշրջանային անվտանգության և բազմակողմ համագործակցության խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում