Մշակույթ

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

1 րոպեի ընթերցում

Հայաստանը և Սուրբ Աթոռը հանդես կգան գիտակրթական ու մշակութային համատեղ նոր ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը փետրվարի 21-ին հանդիպել է Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ Ջիանֆրանկո կարդինալ Ռավազիին (His Eminance Gianfranco Cardinal Ravasi, President of the Pontificial Council of Culture) և խորհրդի ներկայացուցիչներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորել է Հայաստան-Սուրբ Աթոռ մշակութային օրակարգի շարունակական ընդլայնումը՝ հաշվի առնելով, որ երկու պետությունները երկկողմ և բազմակողմ համագործակցության ձևաչափերում հանդես են գալիս որպես համաշխարհային ժառանգության ու համամարդկային արժեքների պահապաններ ու պաշտպաններ։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ օգտագործելով վաղեմի խորն ու բարեկամական հարաբերությունները, գիտակրթական ու մշակույթի բնագավառներում հանդես գալ համատեղ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով՝ մշակութային և հոգևոր արժեքների ճանաչելիությունն ու տարածումն առավել խրախուսելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում