Վանեցյանը վստահեցնում է, որ ԱԱԾ կողմից հարուցված բոլոր քրեական գործերը ստանում են 100-տոկոսանոց ապացույցներ 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված բոլոր քրեական գործերը մինչ օրս որևէ թույլ կողմ չեն ունեցել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Եթե մի գործ հարուցում ենք՝ քննության ավարտից հետո երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն: Ինչի մասին հայտարարում ենք՝ ստանում ենք 100- տոկոսանոց ապացույցներ: Կարող է թվալ, որ մի քիչ դանդաղ ենք գործում, տպավորություն ստեղծվի, որ հասարակությունն ավելի շատ գիտի կոռուպցիոն հանցագործությունների մասին, սակայն վստահեցնում եմ, որ մենք ամեն ինչ տեսնում ենք: Կա կարևոր հանգամանք՝ պետք է ունենանք 100-տոկոսանոց ապացույցներ և առաջնորդվենք միայն օրենքներով»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

Նրա խոսքով՝ «օդում կախված լուրերն» իրենց չեն վերաբերում: «Այն բոլոր հրապարակումները, մտահոգությունները, թե սա թալանեց, նա գողացավ, նրան չբռնեցին, տարբերություն են դնում մարդկանց մեջ՝ իրականությանը չեն համապատասխանում: Մենք անում ենք այն, ինչ հաստատ ունենք»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Հայերեն العربية Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA