Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը որոշեց սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ բարձրացնելով ներմուծվող ապրանքի մաքսատուրքերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, թե որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին, ինչը թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող և տեղական ցեմենտի գները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղական արտադրողներն էլ պետք է ներդրումներ անեն տեխնոլոգիապես վերազինվելու և իրենց արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու ուղղությամբ:

«Այս ուղերձը մեր արտադրողները պետք է ընկալեն, որ ահա մենք պաշտպանվեցինք, գնանք հանգիստ մեր գործով զբաղվենք, այսինքն՝ կրկին թող հանգիստ իրենց գործով զբաղվեն, բայց պետք է այս ուղերձը լինի, որ պետք է տեխնոլոգիական բնույթի ներդրումներ արվեն, որպեսզի ապրանքը դառնա առավել մրցունակ: Որովհետև մենք էլ, չմոռանանք, որ մեր կառավարության ծրագրում գրված է՝ տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված, հետևաբար մեր բոլոր արտադրողները պետք է այսպիսի ռազմավարական ընկալմամբ մոտենան իրենց գործունեությանը»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում:

Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

Ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը, և դրա արդյունքում ներմուծող ընկերությունները կարող են բարձրացնել ցեմենտի գները: Բացի այդ, տեղական արտադրության բացակայության պայմաններում ամբողջական պահանջարկի բավարարումը պետք է իրականացվի ներմուծման միջոցով, որի դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, քանի որ անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակությունը ևս կարող է չբավարարել ապահովելու այն, հաշվի առնելով այն հանգամանքը՝ օրական 100-ից ավելի մեքենա` 15 տոննա տարողությամբ, կավելանա մաքսակետերում:

Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու»:

Հայերեն

ՄԱԿ-ում հայտարարել են ՌԴ-Ուկրաինա բանակցությունների կազմակերպման ջանքերին աջակցելու մասին

Չինաստանի ութ պետական ֆինանսական կառույց շուրջ 54 մլն դոլարի կապիտալ կստանան՝ ռիսկերի դիմակայունությունն ամրապնդելու նպատակով

Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. կան հոսպիտալացվածներ

Հանրային տրանսպորտում վալիդացիաների ավելացումը մեղմել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական բեռը. Ավինյան

Սաուդյան Արաբիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացման ջանքերը

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում. Գագիկ Սուրենյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարի հետ

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել