ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի քաղաքապետարանը մերժել է ընդդիմադիր «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կողմից փետրվարի 23-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Քաղաքապետարանը մերժումը հիմնավորել է նրանով, որ հունվարի 19-ին «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» կազմակերպած նախորդ հանրահավաքի ժամանակ խախտվել է հասարակական կարգը:
Խորհուրդը Բաքվի քաղաքապետարանին խնդրել էր փետրվարի 23-ին ժամը 15-ին տրամադրել «Մահսուլ» մարզադաշտը և թույլատրել այնտեղ հանրահավաք անցկացնել: