Երևանում Թումանյանի հոբելյանական միջոցառումները մեկնարկեցին շեփորի հնչյունների ներքո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված երևանյան միջոցառումների մեկնարկը տրվեց փետրվարի 19-ի վաղ առավոտյան գրողի թանգարանի մատույցներում, որտեղ թանգարան մտնել ցանկացող տարբեր տարիքային խմբի աշակերտների հերթեր էին գոյացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բազմաբնույթ ծրագրի սկիզբն ազդարարվեց շեփորահարների, թմբկահարների կատարումներով, իսկ թանգարանի ներսում այցելուներին սպասում էին թատերական բեմականացումներ, կրկեսային համարներ...

Տասնամյա Ալբերտ Ոսկանյանը, որը մոր հետ էր եկել շնորհավորելու գրողին, ասաց, որ շատ է սիրում Թումանյանի հեքիաթները: «Կարդացել եմ «Շունն ու կատուն», «Անբան Հուռին» և այլ հեքիաթներ: Թումանյանը մեզ սովորեցնում է բարություն, ընկերասիրություն: Նրա ստեղծագործությունները իմաստալից են»,-նշեց Ալբերտը և հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ է պտտվելու թանգարանում:

Թանգարանի մատույցներում ֆլեշմոբ էին իրականացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները` ընթերցելով Թումանյանի գործերը և կատարելով Կոմիտասի երգերը:

«Պատահական չէ, որ Հովհաննես Թումանյանն ամենայն հայոց բանաստեղծ, ամենայն հայոց թամադա է համարվում, որբերի հայրը: Նրա ստեղծագործությունները մեզ ուղեկցում են մեր ծննդյան օրից մինչև մահ: Ապրում, շնչում ենք Թումանյանով»,- նշեց կրթահամալիրի ուսուցչուհի Մարինե Ամիրջանյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նկատեց, որ օրը շատ պայծառ է, իսկ Մասիսն ուրիշ է: «Մենք ունենք Մեծարենց, Տերյան, բազում այլ պոետներ, որոնց ծափահարում ենք: Բայց ինչպես ասում էր Եղիշե Չարենցը. «Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»:

«Թումանյանն ու Կոմիտասը մեր գրականությունն ու երաժշտությունը դարձնում են դպրոց: Գրել՝ Թումանյան գումարած Կոմիտաս կամ Կոմիտաս գումարած Թումանյան, կստեղծվի հանրակրթական ծրագիր: Այդ ծրագիրը թարմացման կարիք ունի, և մենք ուզում ենք օգտագործել հոբելյանական տարին ու հայտարարել այդ մեծ ուսումնական ծրագրի թարմացման մեկնարկի մասին»,-շեշտեց Բլեյանը՝ հավելելով, որ կրթահամալիրի սաները ամբողջ տարվա ընթացքում Թումանյան ու Կոմիտաս են ներկայացնելու փողոցներում, հրապարակներում, գյուղերում, քաղաքներում:

«Մենք խորապես ու լիովին չենք կարողացել ընթերցել Թումանյանին և խորապես ու լիովին չենք կարողացել հասկանալ նրան: Եթե ամբողջապես ընկալեինք Թումանյանին, այսօր բազմաթիվ խնդիրներից զերծ կլինեինք»,-ընդգծեց ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Փիլոյանը:

Հովհաննես Թումանյանի հոբելյանական տարում Թումանյանի երևանյան թանգարանում ամեն ամիս կիրականացվեն հանդիսություններ, օլիմպիադաներ, գիտական իրադարձություններ:

Հայերեն العربية

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն